Մ․Ա․
Բարև ձեզ: ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրություն, 256 ձևն ուղարկված է օնլայն: Գործունեությունը՝ նախադպրոցական քոլեջ, գործում է Երևանում, ունի 2 աշխատող:
Հարց 1. Ի՞նչ ամենամսյա հաշվետվություններ, փաստաթղթեր պիտի ներկայացնի տվյալ ԱՁ-ն հարկային մարմնին (ուղարկում ենք եկամտահարկի հաշվարկ, համապատասխան հարկերը վճարվում են բանկով): Այլ փաստաթուղթ պե՞տք է լրացնել և ուղարկել:
Հարց 2. Եթե ծնողը վճարում է կանխիկ, և չունենք ՀԴՄ, ինչպե՞ս ենք ձևակերպում, պարտադի՞ր է ինվոյսինգի ծրագրով հաշիվ դուրս գրել:
Հարց 3. Իսկ եթե կանխիկ վճարված գումարը մենք ենք մուտք անում հաշվին, ինչպե՞ս ենք ձևակերպում:
Հարց 4. Եթե ծնողը վճարում է անկանխիկ, փոխանցումով կամ գումարը անձամբ կամ միջնորդով մուտք է անում հաշվին, արդյո՞ք պարտադիր է ինվոյսինգի ծրագրով հաշիվ դուրս գրել:
նախ դա լիցենզավորման ենթակա գործունեություն է,ունեք,թե պետք է դիմեք այն ստանալու համար,
Հարց 1. Ի՞նչ ամենամսյա հաշվետվություններ, փաստաթղթեր պիտի ներկայացնի տվյալ ԱՁ-ն հարկային մարմնին (ուղարկում ենք եկամտահարկի հաշվարկ, համապատասխան հարկերը վճարվում են բանկով): Այլ փաստաթուղթ պե՞տք է լրացնել և ուղարկել:
այո պետք է ներկայացնեք ամսեկան եկամտայինի հաշվարկը,
Հարց 2. Եթե ծնողը վճարում է կանխիկ, և չունենք ՀԴՄ, ինչպե՞ս ենք ձևակերպում, պարտադի՞ր է ինվոյսինգի ծրագրով հաշիվ դուրս գրել:
ՀԴՄ ունենալը անպայման է, եթե ուզում եք չունենալ,ուրեմն բանկային հաշվին պետք է վճարները փոխանցեն,
Հարց 3. Իսկ եթե կանխիկ վճարված գումարը մենք ենք մուտք անում հաշվին, ինչպե՞ս ենք ձևակերպում:
ըստ դրամարկղային գործառնությունների կարգի, օրդերների հիման վրա,
Հարց 4. Եթե ծնողը վճարում է անկանխիկ, փոխանցումով կամ գումարը անձամբ կամ միջնորդով մուտք է անում հաշվին, արդյո՞ք պարտադիր է ինվոյսինգի ծրագրով հաշիվ դուրս գրել: կամ ՀԴՄ կտրոն,կամ հաշիվ վավերագիր պետք է դուրսգրել ծնողի տվյալներով,