Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: Ընկերությունն ունի երկու պահակ, ովքեր աշխատում են օր ու մեջ, 12- ժամյա ռեժիմով` ժամը 80:00-8:00-ն: Քանի՞ օր է կազմելու ամենամյա վճարովի արձակուրդը իրենց համար: Կանխավ շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: Ընկերությունն ունի երկու պահակ, ովքեր աշխատում են օր ու մեջ, 12- ժամյա ռեժիմով` ժամը 80:00-8:00-ն: Քանի՞ օր է կազմելու ամենամյա վճարովի արձակուրդը իրենց համար: Կանխավ շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
եթե ձևակերպել եք 6 օրյակով,ապա 24 օր, եթե հնգօրյակով՝ 20,
հ.159
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
2. Աշխատաժամանակի կրճատ տևողությամբ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկով աշխատող կամ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձին կատեգորիայի աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում, և դրա տևողությունը որոշվում է յուրաքանչյուր օրացուցային շաբաթը համապատասխանաբար հաշվարկելով հինգ աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և վեց աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների:
Շնորհակալություն
+
Բարև Ձեզ, Արմինե:
Հերթափոխով աշխատողների համար ամենամյա արձակուրդը հաշվարկվում է ընդհանուր կարգով. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր:
Շնորհակալություն