Քանի՞ օր արձակուրդ է տրամադրվում աշխատողին

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք հարցիս:
Ինչպե՞ս հաշվել ամենամյա արձակուրդը, եթե աշխատողն աշխատում է 5 աշխատանքային օրով, յուրաքանչյուր օրը 4 ժամ: Քանի՞ օր է հասնում նրան արձակուրդ 1 տարվա համար: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
nelly

Սյուզի, պետք է հաշվի առնես, թե քանի օր է գրվել աշխատանքային պայմանագրի մեջ:

Larisa

Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի Հոդ.159
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է:
2. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումը իրականացվում է որ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ:

Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է նախորդ վերջին 12 ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի բոլոր տեսակների /հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ,պարգևատրումներ, հավելավճարներ և այլ/ ընդհանուր գումարը 12 բաժանելու միջոցով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի:

Վիկտորյա

Միանշանակ 20 աշխատանքային օր:

nelly

Վիկտորյա ջան, միանշանակ պետք չէ ասել, քանի որ 20 աշխատանքային օրը դա մինիմալն է, կարող են ավելի շատ տրամադրել, դա կախված է տվյալ կազմակերպության ներքին կանոնակարգից: