Ասյա.
Բարև ձեզ:
Կցանկանայի իմանալ, թե արձակուրդ գնալու համար դիմումը քանի օր շուտ պետք է գրել: Եթե կարելի է, խնդրում եմ, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կետը նշեք:
Ասյա.
Բարև ձեզ:
Կցանկանայի իմանալ, թե արձակուրդ գնալու համար դիմումը քանի օր շուտ պետք է գրել: Եթե կարելի է, խնդրում եմ, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կետը նշեք:
Բարև Ձեզ, Ասյա: Նման հարցերը կարգավորվում են ընկերության ներքին կարգապահական կանոններով, աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրով կամ փոխադարձ համաձայնությամբ: Կարգապահական կանոնների մեջ կարող է նշված լինել՝ «աշխատողը արձակուրդի տրամադրման համար դիմում է ներկայացնում արձակուրդ գնալուց առնվազն 5 օր առաջ»: Իսկ Աշխատանքային օրենսգրքում կարող եք կարդալ հոդված 164-ը՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը: