Քանի՞ ամիս աշխատելու դեպքում կարելի է օգտվել ամենամյա արձակուրդից

Անի.

Բարև Ձեզ: Աշխատողը քանի՞ ամիս աշխատելու դեպքում կարող է օգտվել ամենամյա արձակուրդից, խնդրում եմ օրենքի կետն ուղարկել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Առաջին տարվա հաշվով 6 ամիսը լրանալուց հետո:

Քնարիկ

Աշխատանքային օրենսգիրք հոդված 164, կարդացեք լրիվ, կան նաև բացառություններ:

Մարիաննա

Բարև Ձեզ: Աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մաս.
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
Հոդվածի մյուս մասերը նույնպես կարող են օգտակար լինել: