Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի դեկրետ գնալու հետ կապված

Արթուր.

Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողին դեկրետ գնալուց գործատուն վճարու՞մ է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ոչ, չի վճարում, պետք է դիմեք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան ստորաբաժանում, այսինքն՝ քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն։

Էմիլի

Ոչ, քաղ. իրավական հիմունքով աշխատողներին դեկրետի գումար չի վճարվում։

Tigran

Ոչ, գործատուն այդ դեպքում չի վճարում, կարող է դիմել տարածքային սոցիալական կենտրոն ու որպես չաշխատողի մայրության նպաստ ստանալ՝ ներկայացնելով բյուլետենը:

Արթուր

Իսկ քաղիրավական պայմանագրով աշխատողի համար դա ստաժ հաշվվու՞մ է:

Tigran

2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է շտեմարան ներառված տվյալների հիման վրա: Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է հետևյալ կարգով՝
1) հաշվարկվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական յուրաքանչյուր պայմանագրի սկզբից մինչև այդ պայմանագրի ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվն ընկած ժամանակահատվածը՝ հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի դրույթները.
2) հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետը՝ հաշվարկվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի ընդհանուր տևողությունը.
3) հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի դրույթները՝ հաշվարկվում է քաղաքացիաիրավական բոլոր պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացված եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարի չափը.
4) քաղաքացիաիրավական պայմանագրերի ժամանակահատվածները համընկնելու դեպքում սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածում (սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողությունում) հաշվառվում է դրանցից մեկը, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացված եկամուտներից վճարված եկամտային հարկի ամբողջ գումարը հաշվառվում է սույն կետի 3-րդ ենթակետում նշված՝ վճարված եկամտային հարկի գումարի չափի մեջ.
5) քաղաքացիաիրավական պայմանագրի ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածի հետ համընկնելու դեպքում (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի) համընկնող ժամանակահատվածը սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածում (սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողությունում) չի հաշվառվում, իսկ տվյալ պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարը համամասնորեն նվազեցվում է` հիմք ընդունելով քաղաքացիաիրավական պայմանագրի համընկնող և ընդհանուր ժամանակահատվածների հարաբերակցությունը.
6) հիմք ընդունելով քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ընթացքում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ հաշվարկվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված յուրաքանչյուր ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարների չափը (եկամտային հարկի գումարը, որը կհաշվարկվեր սույն կետի 1-ին ենթակետում նշված յուրաքանչյուր ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողին վճարված եկամուտներից), ինչպես նաև այդ գումարների հանրագումարը.
7) հաշվարկվում է սույն կետի 3-րդ ենթակետում նշված՝ վճարված եկամտային հարկի գումարի և սույն կետի 6-րդ ենթակետում նշված հանրագումարի քանորդը.
8) եթե սույն կետի 7-րդ ենթակետում նշված քանորդը մեծ կամ հավասար է մեկի, ապա սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողությունը հաշվառվում է աշխատանքային ստաժում.
9) եթե սույն կետի 7-րդ ենթակետում նշված քանորդը փոքր է մեկից, ապա աշխատանքային ստաժում հաշվառվում է քանորդի և սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողության արտադրյալը:
21.2. Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվառվում, եթե, համաձայն շտեմարան ներառված տվյալների՝
1) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության սկիզբը մինչև 2013 թվականի հունվարի 1-ն է.
2) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը չի ավարտվել (պայմանագիրը չի լուծվել, չի դադարել):

Nerses

Ոչ, չի վճարում:

Վահե

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 01.12.14 ՀՕ-206-Ն) Գ Լ ՈՒ Խ 2

ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք

1. Սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք.

2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

karine

Քաղ․իրավալշկան պայմանագրով աշխատողին գործատուն բյուլետեն չի վճարում։ Բյուլետենը ներկայացրեք ձեր տարածքային սոցիալական կենտրոն։