Ռուզաննա.
Բարև ձեզ: Եթե ֆիզիկական անձի հետ ուզում ենք կնքել քաղիրավական պայմանագիր,
1.հարկայինում ե՞րբ ենք գրանցում և ժամկետը նշու՞մ ենք, թե՞ ոչ,
2.նվազագույն ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարենք,
3.Ի՞նչ պահումներ են կատարում:
Շատ շնորհակալ կլինեմ, որ ինձ օգնեք: Նախապես շնորհակալություն:
Բարև Ձեզ, հարգելի Ռուզաննա:
Քաղիրավական պայմանագիր (ծառայությունների մատուցման վճարովի պայմանագիր) կնքելու դեպքում՝
1. Հարկայինում գրանցում իրականացնում եք մինչև տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի կատարումը՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը երբ ուզեք, կարող եք:
2. Նվազագույն աշխատավարձ չկա, դա ծառայությունների մատուցման պայմանագիր է, և ծառայության վճարը սահմանվում է ըստ պայմանագրի:
3. Եկամտային հարկ, դրոշմանիշային վճար:
Հարկայինում գրանցումը կատարվում է աշխատանքը սկսելուց 1 օր առաջ: