Տաթև․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրական շահառուների հայտարարագրի լրացման հետ կապված՝ 2023 թվին ներկայացվել է ԻՇ, որը ունեցել է մեկ շահառու, այս տարի ավելացել է ևս մեկ շահառու: Բայց նոր ավելացողի բաժնեմասը 81% է , իսկ նախկինինը 100-ից դարձել է 19%: Վերահանձնելու ժամանակ խմբագրում ենք, բայց նախկինի տվյալներն է պահպանվում: Ինչպե՞ս ավելացնել նոր բաժնետերին։
խմբագրել կոճակով, երևի նոր տող կամ շահառու պետք է ավելացնել որ թողնի լրացնեք ,
Եթե տեղի է ունեցել իրավաբանական անձի իրական շահառուի /ների/ փոփոխություն, ապա հայտարարությունն այդ մասին ներկայացվում է ընդհանուր կարգով, այսինքն, էնպես, ինչպես ի սկզբանե էիք ներկայացնում, մի տարբերությամբ, որ հայտարարությունը ներկայացնելու վերջում վճարում է կատարվելու 10.000 դրամի չափով։
Բարի, շնորհակալ եմ, փորձենք։
Հայտարարագիրը մի խմբագրեք, այլ սեղմեք ,, ավելացնել նոր հայտարարագիր,,։ Եվ բոլոր տվյալները նորից լրացրեք, ապա կատարեք վճարումը։ Երբ որ պատճենում ու խմբագրում ենք խնդիր է առաջանում։