ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող գործարքներ

Արմեն.

ՓՈՍ տերմինալի միջոցով կատարվող անկանխիկ գործարքների դեպքում արդյոք հարկ է տրամադրել ՀԴՄ կտրոն և ըստ որ օրենքի/կառ. որոշման: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էդիկ

Բարև Ձեզ Արմեն: Խնդրեմ…

“Հոդված 4. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը, սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան, պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:”:

Թող ներեն ինձ այս օրենքը գրողները, բայց ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, հանուն ինչի? են գրել….չգիտեմ:

Հարգանքներով`
Էդիկ Սաիլյան
“ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ
http://www.ens.am

Mher

Հարգելի Էդիկ
Օրենքի տրամաբանությունը կայանում է ՀՀ-ում քարտային վճարահաշվարկային համակարգի զարգացման խթանումը ապահովելու մեջ: Մասնավորապես խնդիրը ՀԴՄ կտրոնների խաղարկման մեջ է: Եթե քաղաքացու համար մոտիվ է հանդիսանում ՀԴՄ կտրոնը` շահում ունենալու ակնկալիքով, ապա նա բնականաբար կնախնտրի կանխիկ ձևով գնումներ կատարել, ուստի օրենքի նման փոփոխությունը միտված է քաղաքացու տեսանկյունից ստեղծելու հավասար մոտիվացիա պլաստիկ քարտերի միջոցով վճարում կատարելու համար:
Հարգանքով,
Մհեր Փարվանյան
“ԷՄ ՋԻ ՓԻ ԷՄ Քնսալթ” ՍՊԸ

Mher

Վերոգրյալը վերաբերում է Օրենքի տրամաբանությանը արդյունավետ կառավարման տեսանկյունից: Բացի այդ օրենսդիրը նպատակ է հետապնդում նաև ապահովել հավասարության հանրաճանաչ իրավական սկզբունքը և դրանով հանդերձ բացառել խտրականությանը, ինչը ինքստինքյան տեղի կունենար պլաստիկ քարտերով վճարում կատարող անձանց ՀԴՄ կտրոն չտրամադրելու պարագայում:
Հարգանքով
Մհեր Փարվանյան
“ԷՄ ՋԻ ՓԻ ԷՄ Քնսալթ” ՍՊԸ