Դիաննա․
Ողջունում եմ բոլորին։ Հարցս հետևյալն է․ եթե ֆիզիկական անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն և հիմնադրում է ևս այլ ՍՊԸ-ը, երկրորդ ՍՊԸ-ն հանդիսանու՞մ է ԱԱՀ վճարող։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Դիաննա․
Ողջունում եմ բոլորին։ Հարցս հետևյալն է․ եթե ֆիզիկական անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն և հիմնադրում է ևս այլ ՍՊԸ-ը, երկրորդ ՍՊԸ-ն հանդիսանու՞մ է ԱԱՀ վճարող։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ։ Երկու կազմակերպություններն էլ կհամարվեն ԱԱՀ վճարող։ Կարող եք ծանոթանալ՝ ՀՕ հոդված 30․ Փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք։
Շնորհակալություն, հիմա կկարդամ օրենքը։
երկուսն էլ կհամարվեն ԱԱհ վճարող,
Իսկ եթե նախորդ ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցված է, ու այդ ընթացքում է հիմնադրում երկրորդ ՍՊԸ-ն։
դեռ չի համարվի ,քանի որոշում չկա փոխկապակցվածության մասին, սակայն եթե նոր նախագիծը ընդունվի, արդեն դա էլ հաշվի չեն առնի,
Շնորհակալություն
Բարև Ձեզ: Եթե ճիշտ եմ հասկանում երկու ընկերությունում էլ 20 տոկոսից շատ է մասնաբաժինը: Այդ դեպում երկուսն էլ կհամարվեն ԱԱՀ վճարող: Իսկ եթե նախորդը դադարեցված է և չի գործում խնդիր չկա:
Հոդված 254.Շրջանառության հարկ վճարողները
3. Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել
5) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.