Արուսիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված: Հիմա ցանկանում ենք մի կազմակերպությունից հիմնադիրներից մեկի փոփոխություն կատարել, որպեսզի հաջորդ տարվանից անցեն շրջ․ հարկի ոլորտ։ Ստացվում է, որ պետք է ձևակերպենք անյպես, իբր ֆիզ. անձը (հիմնադիր) վաճառում է իր փայաբաժինը մեկ այլ ֆիզ. անձի, արդյունքում առաջանալու՞ է եկամտային հարկ, և ո՞րն է լինելու հարկման բազան ու ի՞նչ դրույքաչափով։
ՀՕ Հոդված 149.Արժեթղթերից ստացվող եկամուտները
1. Սույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում /այսինքն` չեն հարկվում/
2) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը:
Բայց՝
2. Հարկման բազան որոշելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում:
Բաժնեմասի վաճառքի պայմանագիրը պետք է ներկայացնեք պետռեգիստր գրանցման: Իսկ այդ վաճառվող կազմակերպությունը քանի՞ բաժնեմաս ունի, եթե մեկից ավելի է, ապա մյուսների համաձայնության խնդիր կա:
Բաժնեմասը մեկն է` 100%-ով պատկանում է հիմնադիրին։ Ուզում եմ հասկանալ, եթե կազմակերպենք վաճառքի գործընթաց` եկամտային հարկ առաջանալո՞ւ է
Իսկ ե՞րբ է հիմնադրվել, դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում վաճառքի դեպքում հարկվում է գործարքը:.