Անահիտ.
Ներմուծումը եղել է հոկտեմբերի 15-ին, ռուսականի կուրսը ո՞ր ժամանակի համար վերցնեմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ.
Ներմուծումը եղել է հոկտեմբերի 15-ին, ռուսականի կուրսը ո՞ր ժամանակի համար վերցնեմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հոկտեմբերի 14-ի ռուսականի կուրսը` 6,69:
Պետք է նայեք CMR ի վրա սահմանը հատելու ամսաթիվը/ կնիքի վրա դրված ամսաթիվը/ և վերցնեք դրա նախորդ օրվա փոխարժեքը։
Բարև Ձեզ, Անահիտ։
Պետք է առաջնորդվել ՀՕ հոդված 16-ով․
ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
Ուշադրություն դարձրեք նաև փոխարժեքի ամսաթվին․
Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:
Նշված փոխարժեքը, որպես կանոն, կայքերում արտացոլվում է նախորդ օրվա ամսաթվի դիմաց։
Կնիքի վրա գրված ամսաթիվը, սահմանը հատելու ամսաթիվը:
Սահմանը հատելու ամսաթվի կուրսով հաշվեք։