Մելինե.
Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ հիմադիրն ինչքա՞ն փոխառության պարտք կարող է տալ իր ՍՊԸ-ին, կա՞ն արդյոք սահմանափակումներ: Երաշխիքի համար է պետք և ՍՊԸ-ի հաշվին չեմ կարող գցել, արգելանք կա ՊԵԿ-ից: Կարո՞ղ է հիմնդիրը ֆիզ. անձով առանձին հաշիվ բացել և դրանով փոխանցել երաշխիքը և ինչպե՞ս նշել դրամարկղային գրքում։
1 Հիմադիրն ինչքա՞ն փոխառության պարտք կարող է տալ իր ՍՊԸ-ին, կա՞ն արդյոք սահմանափակումներ: Այնքան որ հետո հետվերադարձելիության խնդիր չլինի: 2 Երաշխիքի համար է պետք և ՍՊԸ-ի հաշվին չեմ կարող գցել, արգելանք կա ՊԵԿ-ից:
եթե գումարը փոխանցեք ՍՊԸ-ի հաշվին դրանից արգելանքը կվերանա, 3 Կարո՞ղ է հիմնդիրը ֆիզ. անձով առանձին հաշիվ բացել և դրանով փոխանցել երաշխիքը և ինչպե՞ս նշել դրամարկղային գրքում։ Հիմնադիրը ֆիզ. անձով առանց առանձին հաշիվ բացելու էլ կարող է փոխանցել երաշխիքը ՍՊԸ հաշվին, դրամակղային գրքում որպես փոխառություն նշելու համար փոխառության պայմանագիր կազմեք,
5 200 000 կարո՞ղ է փոխառության պարտք տալ, երաշխիքը շինարարության համար է հարկավոր կամ կանխիկ փողով, կամ գրավով: Գրավի ժամանակ չունենք, պետք է համաձայնագիր կնքվի տվյալ երաշխիքով: Ինչու եմ ասում առանձին հաշվով փոխանցեն, որ երաշխիքը մուտք անենք ՍՊԸ-ի հաշվին արգելանքը չի թողնի, որ ես փոխանցեմ գանձապաետական հաշվին, ինձ առաջին հերթին անհրաժեշտ է երաշխիքը տամ, որ համաձայնագիրը կարողանանք ստորագրենք, հետո կկարողանամ կատարողական տալ և Պեկ-ի արգելանքը բացել: Որ ֆիզ անձով հաշիվ բացենք և այդ գումարը այդ հաշվից փոխանցվի գանձապետական հաշվին, նպատակ բաժնում նշելով՝ X_ՊՈԱԿԻ , X_ ծածկագրով ընփացակարգի երաշխիք: Գործը ավարտելուց հետ խնդիր չի լինի չէ՞ հետ պահանջելու ժամանակ ՍՊԸ-ի հաշվին կփոխանցվԻ ՉԷ՞
Գնումների ժամանակ երաշխիք տալիս է կամ բանկը կամ ապահովագրական ընկերությունը, իսկ արգելանքը խանգարող հանգամանք չի որ մրցույթում հաղթող ճանաչվեք, այսինքն ձեր պարտքը 50000-ից ավելի է որ ՊԵԿ-ը արգելանք է կիրառել: Տեսեք եթե այդպես խնդիրը կհաղթահարեք լավ կլինի:
Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը։