Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին

Էդուարդ․

Ողջույն։ Նորաբաց ՍՊԸ է, գրանցման ամսաթիվ 20.02.24, կանոնադրական կապիտալ 3դր: Միակ հիմնադիրն ու գործադիր տնօրենը ես եմ, տնօրենի աշխատանքային գրանցումը 21.02.24, շաբաթական աշխատաժամանակը 6 ժամ: Գործունեություն և եկամուտ դեռևս չկա: Փետրվարի համար պետք է տամ ինձ 9 օրվա աշխատավարձ, աշխատավարձը պետք է տամ` ՍՊԸ-ին փոխառություն տալով: Օգնեք հասկանալ ողջ գործընթացը:

Հարց 1․ ո՞նց եմ իրականացնելու փոխառությունը
Հարց 2․ ո՞նց և նվազագույնը ինչքա՞ն գումար կարող եմ փոխանցել ինձ որպես աշխատավարձ Հարց 3․ ո՞նց և ե՞րբ եմ կատարելու փոխանցված աշխատավարձի համար հարկերի վճարումը (եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար)

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց 1․ գրավոր պայմանագրով, փոխանցումով,
Հարց 2․ փոխանցումով, չափը կախված է թե վարձատրության ինչ ձև եք նախատեսել,
Հարց 3․ եկամտային հարկի ամսեկան հաշվարկ պետք է ներկայացնեք ու մինչև 20.03.24 վճարեք համապատասխան հաշվեհամարներին

Էդուարդ

Շնորհակալ եմ Տիգրան ջան արձագանքի համար։ Ուղղեք եթե սխալ եմ, ենթադրենք լրիվ դրույքի դեպքում (շաբաթական 40ժամ) նախատեսում եմ ինձ ամսական վճարել 100․000։ Շաբաթական 6 ժամի համար կարո՞ղ եմ ինձ վճարել ամսական 15․000, իսկ 8 օրվա համար 4000։ Եթե այո, ապա կստացվի որ 4000ից պետք է հանեմ 1500 դրոշմանիշ, 200սոցվճար, 800 եկամտահարկ ու փաստացի աշխատավարձ պետք է վճարեմ 1500՞

Tigran

լրիվ դրույքի դեպքում (շաբաթական 40ժամ) հիմա նվազագույն հաշվարկայինը 104000 է, 104000/21օր*8ժամ,որ ստանաք 1 ժամի արժեքը, որ դրանից կհաշվեք թե 6 ժամի համար ինչքան կկազմի, դրանից հետո արդեն 1500 դրոշմանիշային, 5 տոկոս սոցվճար, 20 տոկոս եկամտային հարկ ու փաստացի աշխատավարձը դրանից ինչքան կստացվի,

Գայանե

Տիգրան ջան, բայց եթե 104000/21 ստանում ենք 1 օրվա արժեքը, այսինքն՝ 8 ժամի։

Tigran

Այո, 5 օրյակի դեպքում ամսվա միջին օրերի թիվը 21 է։

Լուսինե

Փոխառության տրամադրումը պետք է իրականացվի անկանխիկ եղանակով։ Նվազագույն մաքուր աշխատավարձը 75 000 դրամ է, դրանից ելնելով՝ պետք է հաշվարկել 9 օրվա աշխատավարձը։ Հաշվետվությունը պետք է հանձնել և հարկերը վճարել մինչև մարտի 20։

Էդուարդ

Շնորհակալ եմ Լուսինե ջան պատասխանի համար։ 75․000 դրամը շաբաթական 40 ժամ աշխատանքի նվազագույն ամսական աշխատավարձն է, իսկ շաբաթական 6 ժամի համար կարո՞ղ եմ ամսական 15.000 վճարել։

Քրիստինե

Շաբաթական 6 ժամ, նշանակում է օրը 1,2 ժամ։ Նվազագույն ժամավճարը 450 դրամը չէ մաքուր? Ես մտածում եմ 16200մաքուր