Տիգրան․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը հանդիսանում է նույն անձը, վերջինս ցանկանում է կազմակերպության բանկային դոլարային հաշվին գումար մուտքագրել, որպես փոխառություն։ Արդյո՞ք այդ դեպքում անհրաժեշտ է փոխառության պայմանագիր և եթե այո, ապա ու՞մ միջև է կնքվելու պայմանագիրը, եթե և՛ հիմնադիրը, և՛ տնօրենը նույն անձն է:
Կնքվում է հիմնադրի՝ որպես ֆիզիկական անձ և կազմակերպության միջև։
Այո, այդ դեպքում անհրաժեշտ է կնքել փոխառության պայմանագիր, հիմնադրի ու տնօրենի միջև պետք է կնքվի պայմանագիրը, թեկուզև և՛ հիմնադիրը, և՛ տնօրենը նույն անձն է,կարգավիճակների տարբերությունը պետք է շեշտել պայմանագրում, տոկոս էլ պետք է գրել թեկուզ փոքր չափի: :
փոխառության պայմանագրի գումարը կարող է գերազանցել 2 միլիոն դրամը: ՍՊԸ ն տա տնօրենին
այո փոխառության պայմանագրի գումարը կարող է գերազանցել 2 միլիոն դրամը
Մեկ հարց ևս։ Թե այս պահին ՍՊԸ ն չի գործում և չկա լիցենզիա։ Փոխառությամբ գումար փոխանցելը խնդի՞ր է։
այս պահին եթե ՍՊԸ ն չի գործում, ապա փոխառության գումարը ինչ նպատակով է ,իսկ լիցենզիան փոխառության գումարի հետ ինչ կապ ունի, ինչի լիցենզիա է,
Շինարարության։ ՍՊԸ ն փոխառություն տա տնօրենին, որ նա օգտագործի սեփական կարիքների համար 2025 թվականի փետրվարին վերադարձնի ՍՊԸ-ին։
նպատակային փոխառության պայմանագրով պետք է կնքեք, կարելի է,
Կարող է , պայմանագիրը պարտադիր պետք է լինի, պայմանագրի կողմեր են հանդիսանում հիմնադիրը և կազմակերպության անունից փոխտնօրենը, եթե կա,եթե չունեք, ապա տնօրենը։
Այո, փոխառության պայմանագրի կնքումը պարտադիր է: Այն կնքվում է կազմակերպության և հիմնադիր- ֆիզիկական անձի միջև:
Փոխառության պայմանագիրը կարող է կնքվել նաև տնօրենի և կազմակերպության միջև։