Կարինե․
Բարի օր բոլորին։ Կազմակերպության հիմնադիր տնօրենին մինչև 01․07․2022թ․ տրվել է փոխառություն։ Փոխառությունը կարելի է՞ վերադարձնել կանխիկով դրամարկղ, հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 12-ը՝ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Պետք է մարումը կատարվի անկանխիկ, հ.12-ը կապ չունի:
Ինչու՞ կապ չունի, չէ որ իրավահարաբերությունը ծագել է մինչև հուլիսի մեկը, հիմքն էլ փոխառության պայմանագիրը։
Կարող եք խորհրդակցել նաև իրավաբանի հետ։
Մինչև 300,000 դրամը կարող եք վճարել կանխիկ հակառակ դեպքում վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով, ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 4.
Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը
կետ 1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն: