Փոխանցում Իդրամով

Արտյոմ.

Բարև ձեզ։ Ընկերությունը աշխատողի աշխատավարձը փոխանցել է Իդրամի աշխատողի էլ․ դրամապանակին՝ ստացող դաշտում նշել է՝ Իդրամ ՍՊԸ, նպատակ դաշտում տվյալ աշխատողի անուն, ազգանունը ստացման հիմքը, այսինքն՝ աշխատավարձ։ Հարցս հետևյալն է․ ինչպե՞ս կդիտարկվի այս փոխանցումը՝ որպես աշխատավա՞րձ, թե՞ ՍՊԸ-ին տրված գումար ինչ որ ծառայության համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Նորմալ է,որպես աշխատավարձ, խնդիր չունեք, փոխանցել եք շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին:
անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)`  կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը)։

Արտյոմ

Շատ շնորհակալ եմ

Գայանե

Իհարկե, այս փոխանցումը կդիտարկվի որպես աշխատավարձ: