Փայաբաժնի վաժառք

Խնդրում եմ արձագանքեք. ու՞մ կարող եմ դիմել ՍՊԸ փայաբաժնի վաժառքի հետ առնչվող հարցերով: խնդրում եմ համար գրեք, զանգեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Քանի՞ մասնակից ունեցող ՍՊԸ է, մե՞կ, թե՞ ավելի: Ըստ օրենքի բաժնեմասի օտարման կարգը սա է.
1. Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ ձևով օտարել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների:
2. Ընկերության մասնակցի կողմից իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
3. Ընկերության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն oգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված դեպքի): Ընկերության մասնակիցը, որը ցանկանում է վաճառել իր բաժնեմասը (դրա մասը), պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել ընկերությանը` նշելով գինն ու վաճառքի մյուս պայմանները: Ընկերությունն այդ մասին գրությամբ` պատվիրված նամակով կամ անձամբ հանձնելով, հայտնում է ընկերության մյուս մասնակիցներին:
Այն դեպքում, երբ ընկերության մասնակիցները տեղեկացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ նախատեսված այլ ժամկետում չեն օգտվում գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքի), մասնակցի բաժնեմասը կարող է օտարվել երրորդ անձանց` նույն պայմաններով և ոչ պակաս այն գնից, որն առաջարկվել էր նրա մասնակիցներին:
4. Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ընկերության մասնակցի բաժնեմասի (դրա մասի) ձեռքբերման` սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված` ընկերության նախապատվության իրավունքն այն դեպքում, երբ ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը:
5. Սույն օրենքով նախատեսված` գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնեմասի վաճառքի դեպքում ընկերության ցանկացած մասնակից և (կամ) ընկերությունը, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է ընկերության նախապատվության իրավունքը, իրավունք ունի 6 ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել անվավեր ճանաչելու այդ գործարքը, սկսած այն պահից, երբ նրանք իմացել են կամ պարտավոր էին իմանալ խախտման մասին:
6. Սույն օրենքով նախատեսված բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքի զիջում չի թույլատրվում:
1. Բաժնեմասի օտարումը պետք է իրականացվի պարզ գրավոր ձևով ձևակերպված պայմանագրով, եթե դրա նոտարական կարգով վավերացման պահանջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ:
2. Բաժնեմասի օտարման պայմանագրի` սույն հոդվածով և ընկերության կանոնադրությամբ սահմանված ձևը չպահպանելը բերում է նրա անվավերությանը:
3. Ընկերությունը պետք է գրավոր կերպով տեղեկացվի բաժնեմասի օտարման մասին` օտարման փաստը հաստատող ապացույցների ներկայացման հետ միասին: Բաժնեմասը ձեռք բերողին փոխանցվում են ընկերության մասնակցի` մինչև բաժնեմասի օտարումը ծագած իրավունքները և պարտականությունները:
Սա կարդալուց հետո արդեն կկողմնորոշվեք ինչ անել:

Ալլա

Հարցը այստեղ ուղղեք, իմացող հաշվապահները կպատասխանեն։

Թ

ՍՊԸ-Ն ունի 2բաժնետեր, մեկը այս պահին ցանկանում է վաճառել իր մասը մեկ այլ ֆիզ անձի։ Ինձ քայլերն է հետաքրքիր։ 1. Պետք է մեկ ամիս առաջ գրավոր հայտնի վաճառողը իր մտադրության մասին, որտեղ նշվի նաև գինը։ Եթե առարկություն չկա մոտենան պետ. ռեգիստր բաժնետիրոջ փոփոխությունը գրանցեն: Նաև կազմեն առուվաճառքի պայմանագիր, որը նոտարով կվավերացվի։ Գումարը գնորդը ու՞մ հաշվին է փոխամցում ֆիզ. անձ վաճառողի, թե՞ տվյալ կազմակերպության, հետո կազմակերպությունը ֆիզ. անձին։ Ի՞նչ հարկային պարտավորություններ է առաջանում 2-ի մոտ։

Tigran

Այո, պետք է գրավոր հայտնի այդ մասին, վերևում արդեն գրել եմ,
Եթե առարկություն չկա մոտենան կամ նոտարին կամ պետ. ռեգիստր բաժնետիրոջ փոփոխությունը գրանցելու նպատակով,
Այո պետք է կազմել գրավոր բաժնեմասի օտարման պայմանագիր, կարող է անգամ գնորդը ցանկանա գործարքը կատարել նոտարով:
Գումարը գնորդը փոխամցում ֆիզ. անձ վաճառողի հաշվին: Բաաժնեմասի օտարումը ԱԱՀ-իզ ազատված գործարք է, եկամտային հարկի մասով ևս նվազեցվող եկամուտ է, չի հարկվելու եթե ձեռք բերման օրվա հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիներ հետո է օտարումը կատարվում: Եթե մինչև 3 տարվա ընթացքում է՝ օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով։