Տրանսպորտային միջոցի ներմուծում 3-րդ երկրից

Անի.

Բարև ձեզ:
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծել տրանսպորտային միջոց հետագայում վաճառելու նպատակով և վճարել կանխիկ եղանակով, կամ այլ՝ ոչ կազմակերպության հաշվեհամարից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, կարող է կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծել տրանսպորտային միջոց հետագայում վաճառելու նպատակով, վճարել կանխիկ եղանակով չեք կարող՝ դրամարկղային կանոնների խախտում կդառնա: Կամ այլ՝ ոչ կազմակերպության հաշվեհամարից, այսինքն լիզինգո՞վ է լինելու։

Անի

Հարգելի Տիգրան,
Շնորհակալ եմ արձագանքի համար։
Այլ հաշվեհամար՝ օրինակ հիմնադրի հաշվեհամարից կամ այլ ֆիզ անձի հաշվեհամարից որպես ներդրում։

Tigran

Ներդրման դեպքում կանոնադրությունում փոփոխություններ կատարելու հարց կառաջանա,եթե այլ անձի համար է գործարքը լինելու, ապա գործակալության պայմանագիր կնքեք:

Ալլա

Քանի որ հիմնադրի հաշվեհամարից է փոխանցվելու, ուրեմն իր անունով էլ պետք է ներկրվի, հետո հիմնադիրը արդեն որպես կանոնադրական կապիտալում ներդրում մուտք պետք է անի։

Արմեն

Չեք կարող նման գործարք անել, բազմաթիվ խնդիրներ են առաջանալու։

Karine

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հիմնադիրը իր հաշվից ներմուծի մեքենան և այնուհետև որպես կապիտալ ներդրում ձևակերպվի։