ՏՏ ոլորտի շահութահարկ 2024

Հայկ․

Բարև ձեզ, ես ունեմ ՏՏ հավաստագիր, և իմացա, որ 2024-ից շահութահարկի արտոնությունը այլևս չի գործելու։ Հիմա մեկ հարց ունեմ. Դեկտեմբեր ամսվա համար ես վարձատրությունը ստացել եմ հունվարի 4-ին։ Արդյո՞ք դրա համար ես պետք է արդեն հարկ վճարեմ, թե՞ ոչ։ Եվ ինչ կասեք դրամարկղային մեթոդի մասին, արդյո՞ք ՏՏ հավաստագիր ունեցողը դրամարկղային մեթոդով է աշխատում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Ձեր նշված դեպքում գործում է հաշվեգրման մեթոդը, ոչ թե դրամարկղային։ Դա նշանակում է, որ դեկտեմբեր ամսվա վարձատրության մասով դեռ օգտվելու եք արտոնությունից, իսկ 2024թ․ հունվարի 1-ից հետո առաջացած եկամուտների մասով արտոնությունը չի գործի։

Հայկ

Շնորհակալություն պատասխանի համար, մեկ հարց էլ, եթե հիմա ԱՁ-ն կասեցնեմ, որ այս տարի դեռևս գործ չի արվել, պե՞տք է արդյոք հաշվետվություններ ամսական կամ տարեկան ներկայացնել, կամ դրոշմանիշային նվազագույն գումար մուծեմ։

Արմեն

Հաշվետվություններ, այո, անհրաժեշտ է ներկայացնել, թեկուզ զրոյական: Դրոշմանիշային վճարը 0 կլինի, եթե գործունեություն չեք ունեցել:

Հայկ

Մի հարց էլ, եթե մինչև հիմա դրամարկղային մեթոդով է հաշվետվությունները ներկայացվել, կարո՞ղ է խնդիր առաջանալ, եթե հաշվեգրման մեթոդով ներկայացվի այս անգամ։ Եվ արդյո՞ք հարկավոր է ինքնահաշիվ գրել հիմա։

Tigran

Դեկտեմբեր ամսվա վարձատրության հաշվով այո պետք է հարկեր ու սոցվճար,դրոշմանիշային վճարեք,
ոչ ՏՏ հավաստագիր ունեցողը դրամարկղային մեթոդով չի աշխատում, այլ հաշվեգրման, դրամակղային մեթոդը կիրառելի է ՏՏ -ում քաղիրավական կամ ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում, ։

Հայկ

Շնորհակալություն, նկատի ունեմ 2024թ-ի համար, եթե հիմա փակեմ ԱՁ-ն կարիք կլինի՞ դրոշմանիշ վճարել 2024-ի համար։

Tigran

ոչ, եթե 2024-ին որևէ հասույթ/եկամուտ չլինի,

Գայանե

Եթե 2024-ին դեռևս եկամուտ չեք ստացել և հիմա դադարեցում տաք ԱՁ-ն ու չաշխատեք մինչև տարևերջ՝ ապա կարիք չի լինի դրոշմանիշային վճար կամ այլ հարկեր վճարել 2024-ի համար։ Բայց հունվար ամսվա ԱԱՀ-ի 0-ական հաշվարկ և 2024թ․ տարեկան շահութահարկի 0-ական հաշվետվություն՝ իրենց համապատասխան ժամկետներում պետք է ներկայացնեք։

Հայկ

Շնորհակալություն, որ խնդրեմ ժամկետներն էլ կասեք, որը մինչև երբ պետք է ներկայացվի։

Լուսինե

ԱԱՀ-ի 0-ական հաշվետվությունը պետք է ներկայացնեք այս տարվա մինչև փետրվարի 20-ը, իսկ տարեկան հաշվետվությունը 25թվականի ապրիլի 20-ը։