Հեղինե․
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք: ՏՏ ոլորտում գործող կազմակերպությունների աշխատակիցների համար 2025 թվականից եկամտային հարկը որքա՞ն է վճարվելու (որքան հասկանում եմ, նոր ընդունված և հին աշխատողների համար տարբեր են, ինչպես նաև ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող քաղաքացիների համար):
10 տոկոս,
1.1. Հարկային գործակալը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում (այդ թվում՝ սեփական կարիքների համար) ներգրավված՝ Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:
Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովի տրամադրած դրական եզրակացությունը չեղյալ ճանաչվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները: