Տաթև.
Բարև Ձեզ: Եթե ուզում եմ ՏՏ ոլորտի ԱՁ գրանցվել և աշխատել արտերկրի ՏՏ կազմակերպությունների հետ (աշխատող չեմ ունենալու), ապա ի՞նչ հարկեր պետք է վճարեմ եւ յուրաքանչյուրը քանի տոկոսն են կազմում իմ եկամուտի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տաթև.
Բարև Ձեզ: Եթե ուզում եմ ՏՏ ոլորտի ԱՁ գրանցվել և աշխատել արտերկրի ՏՏ կազմակերպությունների հետ (աշխատող չեմ ունենալու), ապա ի՞նչ հարկեր պետք է վճարեմ եւ յուրաքանչյուրը քանի տոկոսն են կազմում իմ եկամուտի։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կարող եք գործել շրջհարկի դաշտում , դա կազմում է շրջանառության 5 տոկոսը, բացի դրանից ամսական պետք է վճարեք 5000դրամ եկամտային և 5000 դրամ սոց վճար, և տարեկան դրոշմանիշային վճար կախված շրջանառությունից։
Շնորհակալություն։
Կամ գործելու եք շրջհարկի, կամ ԱԱՀ ու շահութահարկի դաշտում, դրոշմանիշային վճարը կախված է տարեկան շրջանառությունից։ ԱԱՀ-ն դրսի հետ գործարքների դեպքում կլինի 0, շահութահարկը 18 տոկոս: Իսկ ՏՏ ոլորտի հավաստագիր ունենալու դեպքում այս տարի շահութահարկը կլինի 10 տոկոս:
Շնորհակալություն։ Կարո՞ղ եք օգնել հասկանալ, եթե ՀՀում ՏՏ ԱՁ եմ գրանցում եւ աշխատողներ էլ եմ ունենալու դրա համար ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։
Կամ էլ եթե ՏՏ ՍՊԸ եմ գրանցում այս պարագայում ինչ հարկեր պետք է վճարել։ Ուզում եմ հասկանալ որն է ավելի ձեռնտու։
Շահութահարկը կլինի 0, թե՞ 10, Տիգրան։
Բարև ձեզ,
Իսկ կարող եք Շահութահարկի, եկամտային հարկի հաշվեհամարները տրամադրել։
Եվ ի՞նչ հաշվետվությունները պետք է ներկայացնել
Շահութահարկի, եկամտային հարկի գումարները վճարվում են հարկերի միասնական հաշվեհամարին՝ 900008000490:Եթե գրանցված աշխատողներ կան եկամտային հարկի հաշվարկ ամսեկան, շրջհարկինը եռմասյակային է, ԱԱՀ-ն ամական,շահութահարկինը տարեկան: Իսկ որ համակարգում եք գործելու, կախված է դրանից:
Շնորհակալ եմ
Իսկ կասեք Դրոշմանիշային վճարն էլ է տարեկա՞ն։
Եվ մեկ հարց էլ։
Եթե եկամուտը դրսից է, այսինքն՝ ԱԱՀ չեմ վճարելու, միայն շահութահա՞րկ։