Արմեն.
Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ՍՊԸ, որը զբաղվում է առևտրով և շրջանառության հարկ վճարող է հանդիսանում, նաև ունի ՀԴՄ: Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք: Եթե այո, ապա կասե՞ք` ինչքա՞ն է սահմանվում տուգանքը դրամարկղային գիրք չունենալու համար:
Հարգելի Արմեն, ծանոթացեք խնդրեմ “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի հոդված 13-ին.
Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը
Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չգրանցելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին խախտելու դեպքում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքները ենթակա են վճարման պետական բյուջե՝ խախտումը արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: