Iveta.
Խնդրում եմ պարզաբանեք.
Գիտենք, որ տոնին կամ հիշատակի օրվան նախորդող աշխատանքային օրվա տևողությունը 7 ժամ է: Դա տարածվու՞մ է արդյոք փոխարինվող օրվա վրա: Այսինքն, եթե ապրիլի 18-ին աշխատելու ենք 23-ի փոխարեն, ապրիլի 18-ը պե՞տք է 7 ժամյա աշխատանքային օր համարվի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
Իրտեկում ապրիլի 18 և նշված է որպես 7 ժամյա տևողությամբ աշխատանքային օր:
Բարև Ձեզ, հարգելի Իվետա:
Աշխատանքային օրը կրճատվում է միայն տոնական կամ հիշատակի օրվան անմիջապես նախորդող աշխատանքային օրը: Այսինքն` փոխարինվող օրերին դա չի վերաբերում: