Գրիգոր․
Բարև Ձեզ: Արտասահման գործուղվող աշխատակցին ինքնաթիռի տոմս ձեռք բերելու համար կարո՞ղ ենք արդյոք վճարել առհաշիվ, քանի որ ինքնաթիռի տոմսը ցանկանում է ձեռք բերել ONLINE, չի՞ հակասում արդյոք անկանխիկ գործառնությունների մասին օրենքին, եթե այո՝ շահութահարկի հարկման նպատակով ծախս կարո՞ղ ենք համարել:
տոմսը պետք է գնեք անկանխիկ եթե 300000+ է, իսկ գործուղման ծախսերը շահութահարկից նվազեցվում են,
Եթե առհաշիվ ասելով՝ ի նկատի ունեք կանխիկ, ապա չեք կարող։ Առհաշիվ գումարը կարող եք փոխանցել աշխատակցի բանկային հաշվեհամարին, որը կարող է ունենալ կցված բանկային քարտ՝ գործուղման ծախսերը կատարելու համար։
Շնորհակալություն, գումարը փոխանցել ենք աշխատակցի բանկային քարտին, իսկ 1 հարց էլ, տոմսի արժեքը և օրապահիկը եվրոյով կարող են փոխանցել, եթե այո ու եթե կարող եք օրենքի հղում ուղարկեք:
2335-Ն որոշումով, կարծես թե, ասվում է, որ փոխհատուցումը պետք է կատարվի ՀՀ դրամով․
19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին անհատական իրավական ակտի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան:
Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: