Տնօրենի փոփոխություն

Կարինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել գտնել իրավական այն ակտը, որով սահմանվում է տնօրենի փոփոխության դեպքում ընդունման-հանձնման գործընթացի կազմակերպումը և սահմանվում փոխանցվող փաստաթղթերի և նյութական միջոցների ցանկը։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Տնօրենի փոփոխության դեպքում ընդունման-հանձնման գործընթացի կազմակերպումը դա ներկազմակերպական հարց է, կարևոր հանգամանք է նաև, թե կազմակերպությունը որ հատվածի է՝ մասնավոր, թե՞ հանրային: Երևի ցանկանում եք կատարել գույքագրում: Գույքագրման օբյեկտների կազմը և գույքագրման անցկացման կարգը որոշում է կազմակերպության ղեկավարը:

Ալլա

Չեմ կարծում, որ այդպիսի իրավական ակտ գոյություն ունի, սակայն ինքներդ կարող եք սահմանել ըստ ձեր գործունեության տեսակից ընդունման-հանձնման ենթակա փաստաթղթերի և նյութական միջոցների ցանկը։

Ներսես

Այո, ներքին իրավական ակտերով այդ հարցը կազմակերպեք:

Արա

Կա այդ դեպքում ընդունման- հանձնաման ակտ, որը չունի հատուկ ձև:
Կարող եք ինտերնետից վերցնել ցանկացած այդպիսի ակտ և նրա վրա կատարեք փոփոխություն։