Հասմիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ եթե դպրոցի ուսուցիչը փետրվար ամսին դարձել է դպրոցի տնօրեն, բայց շարունակում է մնալ նաև ուսուցիչ, ինչպե՞ս է կարգավորվում արձակուրդը։ Նկատի ունեմ՝ որպես տնօրեն նախարարությունն է ձևակերպում, իսկ որպես ուսուցիչ՝ դպրոցը։
Եթե ձևակերպված է որպես հիմնական հաստիքը տնօրեն, ապա պետք է գնա արձակուրդ որպես տնօրեն, իսկ ձեր կանոնադրությամբ ինչպես է այդ հարցը, կարող է ինքն է իր արձակուրդի հրամանը գրում։
Շնորհակալ եմ
Որպես ուսուցիչ հրամանը տալիս է ինքը՝ տնօրենը, արձակուրդայինները պարտադիր հաշվում եք առանձին (այսինքն՝ միջին ամսականի հաշվարկը), միայն պահումներ անելիս կմիացնեք:
Շնորհակալ եմ։