Սոֆյա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի տնօրենը տվյալ կազմակերպությում կատարում է նաև դասընթացավարի աշխատանք (պայմանագրին կից համաձայնագրով): Նա հոկտեմբերի 01-ին տեղափոխվելու է արտերկիր վերապատրաստման ծրագրով: Սակայն շարունակելու է աշխատել որպես դասընթացավար հեռավար: Իսկ նոյեմբեր ամսին գնալու է մայրության արձակուրդի, բայց շատ հավանակն է, որ այդ ժամանակ դեռ վերադարձած չի լինի: Ի՞նչ անել․
1. Տնօրենի համար ուղարկել ճշտված գրանցամն հայտ և դադարեցում տալ տնօրենի աշխատանքին, սակայն շարունակի մնալ որպես դասընթացավար: Արդյոք կարո՞ղ է նա որոշ ժամանակ հեռավար աշխատել որպես դասընթացավար
2. Նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
3. Պե՞տք է արդյոք զբաղվել տնօրենի մայրության արձակուրդի ձևակերպման հարցերով, եթե արտերկրից մեզ ուղարկվի անաշխատունակության թերթիկ: Կա՞ն արդյոք գումարը վճարելու ժամկետներ այդ մասով, եթե աշխատակիցը հանրապետությունից բացակայում է:
1. Տնօրենի համար ուղարկել ճշտված գրանցամն հայտ և դադարեցում տալ տնօրենի աշխատանքին, սակայն շարունակի մնալ որպես դասընթացավար: Արդյոք կարո՞ղ է նա որոշ ժամանակ հեռավար աշխատել որպես դասընթացավար,
այո կարող է.
2. Նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
երբ կձևակերպեք մայրության արձակուրդը,
3. Պե՞տք է արդյոք զբաղվել տնօրենի մայրության արձակուրդի ձևակերպման հարցերով, եթե արտերկրից մեզ ուղարկվի անաշխատունակության թերթիկ: Կա՞ն արդյոք գումարը վճարելու ժամկետներ այդ մասով, եթե աշխատակիցը հանրապետությունից բացակայում է:
այո պետք է զբաղվել այդ հարցով, անաշխատունակության թերթիկը այո կարող եք ընդունել արտերկրինը սակայն պետք է թարգմանվի, վճարման ժամկետը ըստ օրենսդրության,
Շնորհակալություն սպառիչ պատասխանի համար: