Տնօրենը մեկնում է ֆիզ. արձակուրդ

Սոֆյա․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը ով հանդիսանում է ՍՊԸ-ի 100% բաժնետեր և գրանցված է որպես տնօրեն, 22.11.23թ-ին գնալու է ֆիզ․ արձակուրդ:

Հարց 1. Պե՞տք է արդյոք տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել այլ աշխատակցի վրա, և ի՞նչ կարգով է դա արվում:

Հարց 2. Կարո՞ղ է արդյոք նույն աշխատակիցը ֆիզ․ արձակուրդ գնալ մի կազմակերպությունից , բայց ընդունվել որպես գրանցված աշխատող մեկ այլ կազմակերպությունում, քանի որ աշխատանքը հեռավար է (Հայաստանում): Ինչպե՞ս է օրենսդրորեն կազմակերպվում նման հարցերը:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Սոֆյա, եթե Ձեր գործունեությունը չեք դադարեցնում, ապա պարտադիր պետք է հրամանով տնօրենի պարտականությունները դնել մեկ այլ անձի վրա: Իսկ ինչ վերաբերվում է 2-րդ հարցին, ապա նման դեպքեր եղել են ու խնդիր չի առաջացել, քանի որ նա համարվում է այլ ընկերության աշխատակից։

Սոֆյա

Շնորհակալություն արձագանքի համար:Ասացեք խնդրեմ, եթե այլ կազմակերպությունում նոյեմբերի 1-ով լինի գրանցումը, իսկ ՍՊԸ-ից տնօրենին նոյոմբերի վերջ ձևակերպենք ֆիզ արձակուրդ, խնդիր կառաջանա արդյոք:Փաստացի մեկ ամսվա մեջ երկու տեղ աշխատելու դեպքում մի տեղից գնում է ֆիզ մյուսից ոչ /օրենքի հղում եթե կա կխնդրեմ փոխանցեք/:

Lilia

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 4.Նպաստի իրավունք ունեցող անձինք
…….
6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետլիազոր մարմին) կողմից անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:
Կարող եք օրենքն ամբողջությամբ նայել
https://www.arlis.am/documentview.aspx?docid=153413

Tigran

Հարց 1. այո պետք տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել այլ աշխատակցի վրա, և դա ամրագրել հրամանով,ժամկետի նշումով:
Հարց 2.  Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:

Nerses

1․ Այո, պետք է այլ աշխատակցի վրա դնել պարտականությունները, ըստ հրամանիր
2․ Կարող է այլ տեղ աշխատել եթե աշխատաժամանակը չի գերազանցում