Վարդան.
Նորաբաց ՍՊԸ-ն ունի իր առաջին աշխատողը, որի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Ընկերության կողմից ո՞վ պետք է ստորագրի՝ սեփականատերերից մեկը։ Պարտադիր պետք է տնօրենին էլ գրանցե՞լ։ Կարո՞ղ է հաշվապահի գործառույթներն էլ տնօրենը իրականացնի։
Ուզում եմ հասկանալ՝ նվազագույն ծախսերով ո՞ր հաստիքները պետք է գրանցվեն։
Շնորհակալություն նախապես։
Հիմնադիրները ժողովի արձանագրությամբ պարտադիր տնօրեն են նշանակում: Ժողովը նույնպես կարող է արձանագրել հաշվապահի պարտականությունները տնօրենի վրա դնելու հարցը: Արձանագրություն կազմելուց հետո միայն տնօրենը կարող է նոր աշխատողի հետ պայմանագիր կնքել:
Շնորհակալություն արձագանքի համար։
Իսկ հիմնադիրների ժողովի արձանագրությունից հետո տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր չպե՞տք ա կնքել։
Տնօրենին նշանակում են ընդհանուր ժողովի որոշմամբ, պետռեգիստրով ով տնօրեն գրանցվել է նա էլ աշխատողի պայմանագիրը ստորագրում է, այո կարող է հաշվապահի գործառույթներն էլ տնօրենը իրականացնի։ Եթե ակտիվ գործելու եք գոնե տնօրենին գրանցեք նվազագույն աշխատավարձով 94000։
Շնորհակալություն արձագանքի համար։
Իսկ հիմնադիրների ժողովի արձանագրությունից հետո տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր չպե՞տք ա կնքել։
Այո, պետք է կնքել տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր։