Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությունը 100000 դրամը գերազանցող հարկային հաշվի դեպքում (երբ ձեռք բերողն ինքն է) հարկային մարմնին տեղեկանք պե՞տք է ներկայացնի, թե` ոչ:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Լիլիթ։ Ոչ, պետք չէ ներկայացնել։ Օրենքում այդ մասին հստակ գրվածա։ Կարդացեք ԱԱՀ-ի մասին 20 հոդվածը։

Հայկ

Այո, անպայման:

Hayk

Լիլիթ ջան միանշանակ պետք է ներկայացվի:

Արսեն

Լիլիթ ջան չեն ներկայացնում համաձայն
ԱԱՀ-ի 20Հոդվածի
Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով ներկայացնում են տեղեկություններ` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունները ներկայացվում են ԱԱՀ վՃարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանների համար:ԱԱՀ վճառող չհամարվող անձիք կարող են ներկայացնել ԱԱՀ վճարող համարվող ժամանակաշրջանների համար ճշգրտված կամ չներկայացված տեղեկություններ:Նայիր ՊԵԿ-ի 03.04.2009թ-ի թիվ 808-Ն հրամանի ,կարգի 3-րդ կետը:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Իմ կարծիքով ,այս մի հարցում, չգրված օրենքը ավելի լավ է գործում քան`գրվածը:Արսենը և Ալբերտը` ճիշտ են,քանի որ օրենքով է այդպես պահանջվում,իսկ երկու Հայկերը ճիշտ են քանի, որ հարկային տեսչություն է այդպես պահանջում: ՏՀՏ-ին եթե տեղեկանք չես ներկայացնում,այդ ժ-կ օրենք չես խախտում,բայց ՏՀՏ-ից հետագայում նամակով կդիմեն հարկատուին և կպահանջեն այդ հաշիվ-ֆակտուրաների մասին ինֆորմացիա,պատճեներով հանդերձ:Այստեղ պետք է ընտրել հարմար տարբերակը; Օրինակ` ես համաձայն եմ տեղեկանքի տարբերակին:

Hasmik

Պետք չէ ներկայացնել: Ես ներկայացրել էի, զանգեցին Արաբկիր է-ից և պահանջեցին ներկայացնել ճշըված ճ-ական: