Տեղափոխման փաստաթուղթը լրացնելու հետ կապված

Մերի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ կասե՞ք՝ եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և գրում է հարկային հաշիվներ, ապա այս դեպքում տեղափոխման փաստաթուղթը ինչպե՞ս է գրում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Նույն e-invoicing ծրագրում Հաշվարկային փաստաթղթեր բաժնում լրացնում են արտադրանքի, ապրանքների տեղափոխման փաստաթուղթը, նշելով համապատասխան տվյալները / տեղափոխման հասցեն, ապրանքների անվանումը, քանակը/

Մերի

Կներեք, իսկ հենց հաշվարկային փաստաթղթերու՞մ ենք ստորագրում, թե՞ պետք է ներմուծենք հարկային հաշիվներում, նոր ստորագրենք:

Ալլա

Հենց հաշվարկային փաստաթղթերում եք ստորագրում:

Ամիկում

Հենց Հաշվարկային փաստաթղթեր բաժնից էլ ստորագրվում է:

Մերի

Իսկ կներեք, եթե կազմակերպությունը ապրանք արտադրող և մատակարարող կազմակերպություն է և տվյալ ապրանքի վրա զեղչ է դնում, ապա ինչպե՞ս պետք է հաշվենք միավորի գինը:

Knarik Hokhanyan

Մերի ջան, եթե տեղափոխել եք մի գնով, բայց վաճառում եք զեղչով, հարկային հաշվի մեջ տող կա՝ զեղչի տոկոս, դա նշում եք և վաճառում։