Տեղափոխման փաստաթուղթ

Հայկ.

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Ծառայություններ մատուցող ընկերությունը, որն աշխատում է շրջհարկով, նյութեր է ձեռքբերում իր գործունեության նպատակով: Ինվոյսի մեջ առաքման վայրը նշվում է հենց ծառայության մատուցման վայրը: Իսկ եթե կատարվի նյութերի տեղափոխություն մեկ այլ վայր, ապա ինվոյսինգո՞վ պետք է դուրս գրենք տեղափոխման փաստաթուղթ, թե՞ ներքին տեղափոխման ակտը բավարար է: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Eթե ձեր կողմից է կատարվելու նյութերի տեղափոխություն մեկ այլ վայր, ապա այո, ինվոյսինգով պետք է դուրս գրեք տեղափոխման փաստաթուղթ, իսկ ընդհանրապես կարելի է միանգանգամից հաշվում գրել նյութերի ստացման այն հասցեն որտեղ դրանք օգտագործելու եք լրիվ ծավալով:

Hayk

Շնորհակալություն

Գայանե

Եթե ապրանքների կամ նյութերի տեղափոխում է կատարվում թեկ հասցեից մեկ այլ հասցե՝ ապա ինվոյիսինգով տեղափոխման փաստաթղթի դուրս գրումը պարտադիր է:

Hayk

Հարգելի Գայանե, իսկ կասեք եթե դուրս չի գրվել տեղափոխման փաստաթուղթ, ապա որքա՞ն կտուգանվի կազմակերպությունը։

Գայանե

Իսկ շա՞տ է անցել փաստացի տեղափոխումից, արդյոք չե՞ք կարող այսօրվա ամսաթվով ինվոյիսինգով դուրս գրել տեղափոխման փաստաթուղթը: Արդեն մեկ վտանգը անցել է՝ փաստացի տեղափոխման ժամանակ օպերատիվը չի կանգնեցրել:

Hayk

Շատ է անցել՝ փետրվար ամսին է եղել։ Ի՞նչպես կարող ենք շտկել։

Գայանե

Եթե տեղափոխված վայրում մնացորդ չունեք այդ նյութերից, ապա ոչինչ էլ մի արեք՝ շտկել հնարավոր չէ: Խորհուրդ կտամ թղթայինն էլ հաշվապահական փաստաթղթերի մեջ մի պահեք՝ ՀՏ-ի կողմից փաստացի ստուգման ժամանակ ուշադրություն չգրավելու համար: Հնարավոր է ՀՏ-ի կողմից փաստացի ստուգման ժամանակ չնկատեն կամ այդ փաստին ուշադրություն չդարձնեն՝ անցնի գնա: Բայց այսուհետ նման դեպքերում անպայման մինչև փաստացի տեղափոխումը ինվոյիսինգով տեղափոխման փաստաթուղթը դուրս գրեք:

Hayk

շնորհակալություն