Տաքսի ծառայությունը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

Անահիտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ թեթև մարդատար ավտոմեքենայով տաքսի ծառայության մատուցումը ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի, և լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Լիցենզիա պետք է: Կարող է հարկվել որպես միկրոձեռնարկատիրություն:

Տիգրան

Այո, լիցենզավորվող գործունեություն է: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում 2020թ. հունվարի 1-ից սահմանված է պետ. տուրք, որի մասով 2020թ. հունվար ամսվա համար համապատասխան հայտարարությունները կարող են ներկայացնել և պետական տուրքի գումարները վճարել մինչև 2020թ. մարտի 1-ը ներառյալ:

Ամիկում

Տաքսի ծառայության համար, այո, լիցենզիա անհրաժեշտ է՝ 1-4 մեքենայի համար տարեկան 100 000 դրամ: Իսկ հարկային վճարը պետ. տուրք է՝ յուրաքանչյուր մեքենայի համար, եթե Երևան քաղաքում է, 9 500 դրամ: Բայց որպես ֆիզ. անձ իրավունք ունեք առանց հարկային վճարների 1 մեքենայով ուղևորափոխադրում անել, միայն լիցենզիան պետք է դիմեք, վերցնեք առանց վճարում անելու: Մանրամասնման համար կարող եք զանգահարել 043 00 30 60: