Արմեն.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով՝ հանրային սննդի վաճառք, և գրանցված աշխատող չունի: Բացվել է 06/13/2020թ և կասեցվել է 12/30/2020թ: Կարո՞ղ եք ասել՝ տարեկան հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացվի, և հաշվարկը ի՞նչ ձևի է լինում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով՝ հանրային սննդի վաճառք, և գրանցված աշխատող չունի: Բացվել է 06/13/2020թ և կասեցվել է 12/30/2020թ: Կարո՞ղ եք ասել՝ տարեկան հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացվի, և հաշվարկը ի՞նչ ձևի է լինում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պետք է ներկայացնեք 232 Շրջանառության հարկի հաշվարկ 4-րդ եռամսյակի համար, 244 տարեկան հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի, հաշվետվության հաշվարկը էլեկտրոնային ձևի է լինում: Իսկ դուք մինչև հիմա չեք ներկայացրել ու վճարումներ կատարել, եթե խնդիր կա զանգեք 099455932:
Պետք է ներկայացնել եռամսյակային հաշվետվություն 232 ձև, եթե 13/06/2020թ սկսել եք, ապա 2-րդ, 3-րդ եռամսյակայինը պետք է ուղարկած լինեիք և 4-րդ եռամսյակայինը մինչև 20/01/2021:
Պետք է ներկայացնեք տարեկան հաշվետվությունները 244 և ,եթե սոց. վճար կատարող եք՝ նաև սոց. վճար:
Պետք է ներկայացնեք 240, 244 եթե սոց. վճար կատարող եք:
Բարև Ձեզ: Կպարզաբանե՞ք, թե ե՞րբ Ա/Ձ-ն չի համարվում սոցիալական վճար կատարող։ Եթե տարեկան հաշվետվությունը ներկայացվում է 244 ձևով, խնդրում եմ պարզաբանել, թե գործունեությունը սկսելուց ինչքա՞ն ժամանակ հետո պետք է ներկայացնել այդ հաշվետվությունը, և ե՞րբ կատարել սոց. վճարումը։
Ա/Ձ-ն չի համարվում սոցիալական վճար կատարող, եթե այս 1974-ից այս կողմ ծնված չէ կամ չի նրկայացրել կուտակային համակարգին մասնակցելու դիմում: 244 ձևը պետք է ներկայացնել տարին ավարտվելուց հետո ու մինչև ապրիլի 20-ը կատարել սոց. վճարումը։
Միկրոհամակարգում գործողն էլ չի վճարում, թեև տարիքով համապատասխան լինի:
Շնորհակալություն պատասխանի համար, Տիգրան։
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ նաև հետևյալ կետերը։
Սոց. վճարը կարելի է վճարել ամսական կամ տարեկան միանավագ, ճի՞շտ է։
Իսկ 240 հաշվետվությունը ինչի՞ն է վերաբերում՝ շրջանառությոն հարկի՞ն։
Շրջանառության հարկը ամեն ամիս է վճարվում և տարեկան կտրվածքով էլ չի վճարվում դրա հետ կապված որևէ գումար, ճի՞շտ է։
1. Սոց. վճարը Ա/Ձ-ն՝ շրջհարկի համակարգում գործող, վճարում է ամսական, աշխատողինը ևս ամսական, տարեկան միանվագ վճարում է շահութահարկի ու ԱԱՀ համակարգում գործող Ա/Ձ-ն։
2. 240 հաշվետվությունը շահութահարկն է, այն վերաբերում է նաև շրջանառությոն հարկով գործող Ա/Ձ-ին, որում լրացվում է միայն բաժին 1-ի մեկ տողը՝ թիվ 107-ը, լրիվ տավտալոգիա է դա, անհարկի է, քանի որ նույն տվյալները լրացնում են նաև 244-ում:
3. Շրջանառության հարկը ամեն ամիս չի վճարվում և տարեկան կտրվածքով էլ չի վճարվում, այն վճարվում է եռամսյակի հաշվով: Շրջանառության հարկի համակարգում գործող Ա/Ձ-ն ամսական վճարում է 5 000 շահութահարկ ու 5 000 սոց. վճար. եթե ինքը դրա վճարող է: Ոնց որ արդեն Ձեր համար հստակ եղավ չէ, գրվածը վերաբերում է շրջհարկով աշխատող Ա/Ձ-ին:
Տիգրան, շատ շնորհակալություն պատասխանի համար։
Այո, հստակ է։
Ստացվում է, որ շրջհարկով աշխատող Ա/Ձ վճարում է և շահութահարկ (ամսական 5 000 դրամ) նաև շրջանառության հարկ յուր․ եռամսյակ։ Ես գիտեի, միայն շրջանառությոն հարկ է վճարվում։
Եթե որևէ եկամուտ դեռ չկա հաշվետու ժամանակաշրջանում, այդ դեպքում ո՞ր հարկն է պարտադիր վճարվում։
5 000 սոց. վճարը, 5 000 շահութահարկը, Լիլիթ, եթե ուրիշ հարցեր լինեն գրի այսօրվա ամսաթվից սկսած, նայելով էլ էսքան հետ չեմ գալու նկատի ունեցեք: