Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Կխնդրեի պատասխանել.
Շրջհարկի դաշտում գործող ԱՁ եմ։ Արտադրամասը՝ համաձայն գրավոր պայմանագրի, վարձակալել եմ ռեզիդենտ ֆիզ անձից։ Հարցերս հետևյալն են․
Հարց 1․ Վարձավճարի եկամտային հարկը ԱՁ-ն պետք է հաշվարկի և փոխանցի բյուջե՝ այն ցույց տալով եկամտային հաշվետվության համապատասխան տողում, թե՞ քաղաքացի ֆիզ անձը հաշվառվի ՊԵԿ-ում և հայտարարգրի հիման վրա կատարվի փոխանցումը։
Հարց 2. Քանի, որ շրջհարկով եմ աշխատում, և վարձակալական վճարը ԱՁ-ի համար ծախս չի (այսինքն չի պակասեցվելու շրջհարկից), պարտադի՞ր է կադաստրում հաշվառվելը կամ նոտարական վավերացումը։

ԱՁ-ն որպես հարկային գործակալ պետք է վճարի, ֆիզ անձը պետք է ՊԵԿ-ում գրանցվի
Հարց 2. Քանի, որ շրջհարկով եմ աշխատում, և վարձակալական վճարը ԱՁ-ի համար ծախս չի (այսինքն չի պակասեցվելու շրջհարկից), պարտադի՞ր է կադաստրում հաշվառվելը կամ նոտարական վավերացումը։
Պարտադիր չէ կադաստրում հաշվառվելը կամ նոտարական վավերացումը , եթե կադաստրով պայմանագիր կնքած լինեիք ՊԵԿ գնալու կարիք չէր առաջանա ֆիզ անձի մոտ
Աձ ն պետք է պահի եկամտային հարկը և փոխանցի բյուջե,այն արտացոլելով եկամտային հարկի հաշվետվության մեջ:
Կարիք չկա նոտար գնալու, ֆիզ անձը թող գնա հարկային և գրանցվի,ստանա ՀՎՀՀ:
Պատասխան 1։ Վարձավճարի եկամտային հարկը ԱՁ-ն պետք է հաշվարկի և փոխանցի բյուջե
Պատասխան 2։ Պարտադիր չէ կադաստրում հաշվառվելը կամ նոտարական վավերացումը։
1Վարձավճարի եկամտային հարկը ԱՁ-ն պետք է հաշվարկի և փոխանցի բյուջե՝ այն ցույց տալով եկամտային հաշվետվության համապատասխան տողում, քաղաքացի ֆիզ անձը ևս պետք է հաշվառվի ՊԵԿ-ում և հայտարարագրի հիման վրա կատարվի փոխանցումը։
Հարց 2.այո