Տարածքի վարձակալություն

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք, եթե ֆիզիկական անձը իր տարածքը վարձակալության է տալիս այն հիմնարկին, որտեղ ինքը տնօրեն է, ստացված ամսավճարից պետք է արդյոք եկամտահարկ վճարի, թե ոչ, և արդյոք կապ ունի գումարի չափը : Եվ եթե հնարավոր է, գրեք, որտեղ կարող եմ մանրամասն կարդալ դրա մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Սյուզի կազմակերպությունը ինքը պետք է պահի 10 տոկոսը տնօրենին վճարի 10 տոկոսով քիչ գումար և դա ցույց տա իր եկամտահարկի հաշվետվություններում

Կամո

Սյուզի, պայմանագրի գումարի 10 տոկոսը վարձակալը պետք է վճարի որպես եկամտահարկ, բայց իմ կողմից խորհուրդ`կազմեք անհատույց վարձակալության պայմանագիր,որպես ավել գումար բյուջե չվճարեք

Սյուզի

իսկ եթե մոտ մեկ տարի չի վճարվել եկամտահարկ այժմ ես ինչպես անեմ?

Հերմինե

Սյուզի, իսկ վարձակալական վճարները այդ մի տարվա ընթացքում վճարե՞լ եք կազմակերպության տնօրեն հանդիսացող ֆիզիկական անձին: Նկատի ունեմ Ձեր դրամարկղային գրքում վարձակալական վճարները արտացոլվու՞մ են: Եթե ոչ, վճարումները հիմա ձևակերպեք, դրանցից 10 տոկոս եկամտահարկ պահեք, ցույց տվեք եկամտահարկի հաշվետվության մեջ և վճարեք բյուջե, որովհետև եկամտահարկը հաշվարկվում է վճարված և ոչ թե հաշվարկված եկամուտներից: