Zara.
Ես ունեմ մի կարևոր հարց կապված տարածքի վարձակալության հետ:
Մեր պայմանագիրը կնքվել է այնպես, որ տարածքի վարձակալության պայմանագրի(նոտարով հաստատված)ժամկետը երկու տարի է, ժամկետը լրանալուց պարտադիր է արդյոք նորից նոտարով հաստատված պայմանագիր կնքել, թե կարող ենք համաձայնագիր կցել հին պայմանագրին(վարձատուն ֆիզիկական անձ է)առանց նոտարի աստատման: կանխավ շնորհակալություն:
Զառա Քաղ. օրենսգրքում նշվում է , որ անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք պետք է վավերացվի նոտարի կողմից, հակառակ դեպքում Ձեր պայմանագիրը կհամարվի առոչինչ: Եթե ուշադրություն դարձնեք, Ձեր պայմանագրում պետք է գրված լինի, որ պայմանագրի հետ կապված ցանկացած փոփոխություն պետք է լինի գրավոր կարգով և վավերացված նոտարի կողմից: Ձեր դեպքում , կարող եք ուղղակի պայմանագրի կետի փոփոխություն անել` երկարացնել ժամկետը, բայց անպայման նոտարական վավերացմամբ:
Վարձակալության ժամկետի ավարտման դեպքում պայմանագիրը կարող է երկարացված համարվել անորոշ ժամկետով առանց նոտարի դիմելու: