Տարածք վարձակալությամբ

Քրիստինե.

Ընկերներ, բարև Ձեզ: Մի հարց. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն իր տարածքը վարձակալությամբ տալ այլ իրավաբանական անձի և դրա համար հաշիվ դուրս գրել։ Եվ ի՞նչ հարկային պարտավորություններ դա կառաջացնի։
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Քրիստինե, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն կարող է իր տարածքը տալ վարձակալությամբ և դրա համար հաշիվ դուրս գրի: Եթե շեմը չգերազանցի վարձակության գումարի 10% -ը:

Ալլա

Արգելքների մեջ չկա նշված գործարքի տեսակը, եթե տարեկան կտրվածքով չեք անցնի 24մլն դրամը, ապա կարծում եմ կարող եք դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ և ոչ մի հարկ չի առաջանում։

Զոյա

Քրիստինե ջան մի հարց բաց թողեցի եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է և գործունեությունը առևտուր է այդ դեպքում հաշիվ չի կարող դուրս գրել կանցնի ԱԱՀ – դաշտ :

Քրիստինե

Այսպես ասեմ, նույն հասցեում առանձնացնացված է մի քանի տաղավարներ, մի տաղավարում ԱՁ-ն իր գործունեությունն է իրականացնում, մնացած տաղավարները ուզում ենք վարձով տալ, ես կարո՞ղ եմ դիմացի կողմի համար հաշվարկային հաշիվ դուրս գրել։ Թե՞ միանգամից ԱԱՀ-ի դաշտ ենք անցնում։ Ասեմ, որ ԱՁ-ն գործունեությունը իրականացնում է Երևանից դուրս (գյուղում), չունի ՀԴՄ, մեքենաների ապահովագրությամբ է զբաղվում։

Tigran

Այո, մինչև տարեկան 24 մլն-ի շեմը կարող եք այդ գործունեությունը իրականացնել ու հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել, սակայն մեքենաների ապահովագրության գործունեությունը միկրոյի համակարգում գործել չի կարող: ՀԴՄ չունեք, այսինքն փոխանցումներո՞վ եք աշխատում:

Քրիստինե

Այո, Տիգրան ջան, ու ճիշտն ասած՝ ՀԴՄ-ի համար հենց հարկայինում են ասել, որ պարտադիր չի։

Tigran

Բանավոր ասելը իր տեղում, սակայն օրենքով այդպես չէ, ՀՕ հ.380 մաս 1-ի համաձայն՝ պարտադիր է այդ գործունեության համար:

Քրիստինե

Շնորհակալ եմ շատ, Տիգրան ջան, տեսնեմ՝ ոնց եմ սկսում կարգավորել)))