Տալ հաշվապահական ձևակերպումները

Syuzanna.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հաշվապահական ձևակերպում տալ:
Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ: Վաճառել 12 000 դրամով: Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար: Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ:
Որոշել նոր արտադրանքի ինքնարժեքը։
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Syuzanna

+

Tigran

Արտադրվել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ՝ դտ 215 կտ 811 3 600 000 դրամ: Վաճառքը 12 000 դրամով 5 400 000 դրամ՝ դտ 711 կտ 215: Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար 90 * 12 000 1 080 000 դրամ՝ դտ 814 կտ 215: Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ՝ դտ 811 կտ 211, աշխատավարձ 170 դրամ՝ դտ 811 կտ 527: Նյութական ու աշխատավարձի ծախսերը երևի միավորի հաշվով են:

Ալլա

Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ:
Դտ 215 Կտ 811 450 * 8 000 = 3 600 000
Վաճառել 12 000 դրամով:
Դտ 221 Կտ 611 450 * 12 000 = 5 400 000
Դտ 711 Կտ 215 450 * 8 000 = 3 600 000
Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար:
Դտ 611 Կտ 221 90 * 12 000 = 1 080 000
Դտ 215 Կտ 711 90 * 8 000 = 720 000
Դտ 814 Կտ 215 Խոտանված պատրաստի արտադրանքի հետ վերադարձումը արտադրություն` խոտանը շտկելու նպատակով
Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ:
Դտ 814 Կտ 211 90 * 300 = 27 000
Դտ 814 Կտ 527 90 * 170 = 15 300
Նոր արտադրանքի ինքնարժեքը
Դտ 215 Կտ 814 90 * (8 000 + 300 + 170) = 762 300

Anushik

1. Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ.
Դտ 215 Կտ 811 450 * 8 000 = 3 600 000
2. Վաճառել յուրաքանչյուրը 12 000 դրամով.
Դտ 221 Կտ 611 450 * 12 000 = 5 400 000
Դտ 711 Կտ 215 450 * 8 000 = 3 600 000
3. Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար:
Դտ 814 Կտ 711 90 * 8 000 = 720 000
Դտ 612 Կտ 221 90 * 12 000 = 1 080 000
4. Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ:
Դտ 814 Կտ 211 90 * 300 = 27 000
Դտ 814 Կտ 527 90 * 170 = 15 300
5. Նոր արտադրանքի ինքնարժեքը.
Դտ 215 Կտ 814 90 * 8470 (8 000 + 300 + 170) = 762 300: