Աննա.
Հարգելի ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Կազմակորպությունը զբաղվելու է ինտերնետ հաղորդակցության ծառայության մատուցմամբ։ Որպես ներդրում հիմնադիրներից ստացվել է օպտիկական մալուխ՝ 5 կմ, որի 1 կմ֊ի արժեքը մոտ 80 000 դրամ է, օպտիկայի բաժանարարների մեկ հատի արժեքը 1 մլն դրամ է և տարբեր այլ ցածր արժեքային սարքավորումներ, վայֆայ սարքեր, որոնց միջոցով պետք է ատեղծվի օպտիկամալուխային ցանց, որը մեր ՍՊԸ֊ի համար հանդիսանալու է հիմնական միջոց, օգտակար ծառայութբան ժամկետը մոտ 50 տարի։
Հիմա հարցս. ինչպե՞ս պետք է ձևակերպել այս ամենը, կրեդիտում հասկանում եմ 311, իսկ դեբե՞տը։ Ինչպե՞ս ձևակերպել ցանցի ստեղծում` որպես կազմակերպության ներսում ստեղծվո՞ղ ՀՄ, և այդ բարձր արժեքով սարքավորումները, որոնք իրենք էլ կարող են հանդիսանալ ՀՄ, ինչպե՞ս ներառել ընդհանուր ցանցի ստեղծման մեջ։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։
Կարծում եմ պետք է բոլորը առանձին առանձին ճանաչեք որպես ՀՄ, քանի որ հետագայում փոխարինման , վերանորոգման դեպքում կարողանաք առանձին հաշվարկել և ձևակերպել կապիտալ և ընթացիկ ծախսերը։
Կարծում եմ՝ կրեդիտում 311, իսկ դեբետը 211 քանի որ ապրանքներ են հիմնականում, ցանցի ստեղծումը դա արդեն ծախսումներ են դտ 521 կտ 211,527,525 և այլ։822-826 հաշիվներին ուշադրություն դարձրեք,կարող է առնչվում են այդ գործին:
Եթե կանոնադրական ավելացվում է թեկուզև ոչ դրամով,ամեն դեպքում պետք է փաստաթղթավորել ու պետռեգիստրում այդ փոփոխությունը գրանցել:
Քանի որ տեղակայվող հիմնական միջոց է, պԵտք է բոլորը հավաքագրԵլ 118 հաշվին, որից հԵտո տԵղակայումից հԵտո դտ 111կտ 118, իսկ հԵտո էլ շահագործման ընթացքում ձևակերպԵլ նաև մաշվածությունը, իսկ մնացածը, եթԵ նյութ է առաջ դտ211կտ 521. կառուցվող ցանցի համար, եթԵ օգտագործվԵլու է հմ=ի համար՝ դտ 118 կտ 211, նույնպԵս միուս նյութԵրը։
Շնորհակալ եմ շաատ, սպառիչ պատասխան էր։