Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ.

Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները.
1. Առաքվել է արտադրանք գնորդին 1800դրամ: Գնորդը պարտավորվել է վճարել 30 օրվա ընթացքում 2700.0 դրամ:
2. Պատրաստի արտադրանքը բեռնաթափող բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ:
3. Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը:
4. Հաշվարկային հաշվում ստացվել է գնորդներից 250.0 դրամ:
5. Հաշվարկված աշխատավարձից պահվել է պակասորդի դիմաց 50.0 դրամ:
6. Լուծարվել է մաշված տնտեսական գույքը: Գույքի սկզբնական արժեքը 200.0 դրամ է, կուտակված մաշվածությունը 180.0 դրամ:
7. Պահեստ է մուտքգրվել գույքի լուծարքից ստացված վառելանյութը:
Եվս մի քանիսը.
1. Հիմնական արտադրությունից ստացված պատրաստի արտադրանքը մուտքագրվել է պահեստ փաստացի ինքնարժեքով:
2. Հաշվարկային հաշվից վճարվել է վարձատուին վարձավճարը գործառնական վարձակալությամբ ստացված շենքի համար:
3. Չօգտագործվող սարքավորումը հանվել է շահագործումից և վերադասակարգվում է որպես վաճառքի համար պահվող: Սարքավորման սկզբնական արժեքը 220.0 դրամ է, կուտակված մաշվածությունը 160.0 դրամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 դտ 221 կտ611, 2 դտ 812 կտ 527, 4 դտ252 կտ 221, 5 դտ527 կտ 222, 6 ստ714 կտ111, 7. դտ 211 կտ 111,614, 8 դտ215 կտ 811, 9 կտ 252 դտ 713, 10 դտ714 կտ 111,