Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, դտ 728 կտ 252, Հաշվետու ժամանակաշրջանի վերջում անհատույց տրված ակտիվների գծով ծախսերի դուրս գրումը շահույթին կամ վնասին՝ դտ 331 կտ 728:

Արթուր

Բարև Ձեզ։ Նկատի ունեցեք նաև, որ համաձայն Հարկային օրենսգրքի հոդված 123 1-ին կետի 5) ենթակետի համաձայն շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են․

5) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.

Աննա

Քանի որ շահութահարկով չեք հարկվում ապա միայն այսքանը դտ 728-կտ252: Տարվա վերջում ֆինանասկան արդյունք տարեք: