Հայկ.
Բարև Ձեզ, կխնդրեի օգնել:
Եթե ՍՊԸ-ն հաշիվ-ապրանքագրով ձեռք է բերել լիթիումի իոնային մարտկոցներ էլեկ. գործիքների համար, սակայն այդ գործիքները ընկերության բալանսում չկան, ապա այդ ձեռքբերումը որպես ի՞նչ ձևակերպեմ: Ճի՞շտ կլինի արդյոք արագամաշ առարկաներ ձևակերպել /ընդհանուր արժեքով 75 000 դրամ/:
Շնորհակալություն:
Այո, ոնց հականում եմ դրանց միավորի արժեքը պակաս է 50 000 դրամից:
Շնորհակալություն, հարգելի Տիգրան, իսկ, եթե 50 000 դրամից ավելի լինի միավորի արժեքը, այդ դեպքում նույնպես կարելի՞ է արագամաշ առարկա ձևակերպել:
Եթե բնույթով արագամաշ են, կարելի է, այդ 50 000 չափանիշը կապված է օրոնքով հարկային տեսանկյունից ամորտիզացիոն ծախսեր կատարելու հետ: Քանի որ նման ապրանքները նպաստում են հիմնական միջոցի երկար աշխատելուն, կամ բնույթով այդպես են, ենթակա են պարբերաբար փոխարինման: