Բարև Ձեզ։ Եթե հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվետվության արդյունքում առաջացել է պետբյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար, շահութահարկով տվյալ գումարը ճանաչվու՞մ է որպես ծախս, թե ոչ: Հոդված 121 8-րդ մաս 6-րդ կետ փոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) և վճարները, իսկ հարկային օրենսգրքի ուղեցույցներ բաժնում մեկնաբանվում է հետևյալ կերպ «Այստեղ մասնավորապես ներառվում են անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը»:
առաջնորդվեք օրենսգրքով, ԱԱՀ-ն Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) հարկերից է,
Հարգելի Տիգրան շնորհակալ եմ արձագանքելու համար, ամբողջ հարցը կայանում է նրանում ,որ վերը նշված հոդվածում կա բացառություն 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով << անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ Օրենսգրքի 4-րդ և 5-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվարկվող և վճարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները>>, որով հստակ սահմանափակվում է համախառն եկամտից նվազեցումը: Տվյալ դեպքում առնվազն անհասկանալի է դառնում այն , որ ԱԱՀ-ն լինելով հաշվանցվող (պակասեցվող) հարկ , ինչո՞ւ է հղում կատարվում 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, որպես բացառություն , որը ևս վերաբերվում է ԱԱՀ-ին ՝ թեկուզև անհատույց գործարքներին
բայց ձեր գործարքները այդ 113-ի 6-ին չեն առնչվում չէ
Բարև Ձեզ։ Ոչ, ԱԱՀ-ն չի ճանաչվում որպես ծախս։ Եթե հաշվապահական թղթակցությունները հերթականությամբ գրեք, կտեսնեք, որ ծախսային հոդված այնտեղ չի թղթակցում։
Հարգելի Արթուր Ձեզ եվս շնորհակալ եմ արձագանքի համար։ Տիգրանին պատասխանել եմ , շատ հետաքրքիր է նաև Ձեր մեկնաբանությունը կապված <<Հարգելի Տիգրան շնորհակալ եմ արձագանքելու համար, ամբողջ հարցը կայանում է նրանում ,որ վերը նշված հոդվածում կա բացառություն 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով << անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ Օրենսգրքի 4-րդ և 5-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվարկվող և վճարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները>>, որով հստակ սահմանափակվում է համախառն եկամտից նվազեցումը: Տվյալ դեպքում առնվազն անհասկանալի է դառնում այն , որ ԱԱՀ-ն լինելով հաշվանցվող (պակասեցվող) հարկ , ինչո՞ւ է հղում կատարվում 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, որպես բացառություն , որը ևս վերաբերվում է ԱԱՀ-ին ՝ թեկուզև անհատույց գործարքներին>> պատասխանիս հետ
Չի ճանաչվում որպես ծախս։