Արևիկ.
Եթե բանջարեղենի խանութ է, և հաշվապահը վիճակագրական հաշվետվությունը չի ուղարկել, այդ դեպքում վարչական տու՞յժ է լինում, ի՞նչ չափով, և դա ո՞վ պետք է վճարի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արևիկ.
Եթե բանջարեղենի խանութ է, և հաշվապահը վիճակագրական հաշվետվությունը չի ուղարկել, այդ դեպքում վարչական տու՞յժ է լինում, ի՞նչ չափով, և դա ո՞վ պետք է վճարի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վիճակագրական հաշվետվությունները պետք է ուղարկեք ծանուցում ստանալուց հետո, եթե մինչ օրս ծանուցում չեք ստացել, ոչ մի պատասխանատվության էլ չեք ենթարկվի:
Այո, կա տուգանք՝ 20 000 դրամի չափով: Վճարողը ոչ թե հաշվապահն է, այլ տվյալ խանութի Ա/Ձ-ն: Փորձեք վարչական վարույթի ժամանակ գրավոր համոզել, որ գործերով ծանրաբեռնված էիք և այլն, հասեք վարույթի կարճման ու թեև ուշ ներկայացրեք: Հաշվի առեք, որ Դուք եք կառավարում, Դուք պետք է հետևողական լինեիք, որ ժամանակին ներկայացվեր/ներ, մանավանդ եթե Ձեր ստորագրությունն է դրվում: Կարող էիք ուղարկել անգամ վերջին օրով՝ փոստով, և ոչ մի խնդիր, եթե անգամ փոստը երկու օր հետո հասցներ տեղ, Ձեր համար հիմք էր հանդիսանալու փոստային անդորրագրում նշված օրը ու ժամը:
Ռեսպոնդենտները վիճակագրական կոմիտեի կողմից նախապես գրավոր իրազեկվում են իրազեկման գրությամբ: Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու մասին իրազեկված ռեսպոնդենտը վիճակագրական փաստաթղթերը ներկայացնում է իրազեկումը ստանալուց հետո առաջին հաշվետու ժամանակաշրջանից սկսած:
«Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.2 հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 169.2. Պետական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը
Իրավաբանական անձանց, oտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Չնայած հաշվապահի սխալն է, սակայն վարչական պատասխանատվության ենթարկվում եք Դուք: Կարող եք դրանից հետո հայցով հանդես գալ դատարանում՝ ի օգուտ Ձեզ հաշվապահից բռնագանձելու այդ գումարը, չնայած որ այն փոքր գումար է՝ 20 000 դրամ:
Ինձ մոտ միշտ հարց է առաջանում՝ զինված ուժերը հանդիսանու՞մ են ռեսպոնդենտ, օրինակ՝ բնապահպանության մասով, և ինչպե՞ս է կազմակերպում հաշվետվությունների ներկայացումը: