Ella.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Եթե կազմակերպությունը 4 տարվա ընթացքում վիճակագրական ծառայության կողմից տեղեկացված չի եղել, որ պետք է տեղեկություններ ներկայացնի, և գրությունը ստացել եմ 06.06.2010թ. 1) Կազմակերպությանը հասնու՞մ է տուգանք 2) Կազմակերպությունը ո՞ր ժամանակահատվածը պետք է ներկայացնի 3) Նախորդ տարվա տվյալները կազմակերպությունը իրավունք ունի՞ չներկայացնելու:
Բարև Ձեզ, Էլլա։ Գրությունը ստանալուց հետո, եթե չեք ներկայացրել տեղեկություններ, ապա, այո, գրությունը ստանալուց հետո յուրաքանչյուր չհայտնված տեղեկության համար կարող են հաշվել տուգանք, համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների 169.2 հոդվածի։ Իսկ մինչև Ազգային Վիճակագրական Ծառայությունից գրություն ստանալը, տեղեկություններ չներկայացնելու համար, օրենքով ոչ մի տուգանք չի նախատեսվում։
Անչափ շնորհակալ եմ Ալբերտ.
Բարև Էլլա:Գրությունը ստանալուց 15 օր հետո պետք է նախազգուշացնեն Ձեզ գրավոր,որից հետո 1 ամսում չներկայացնելու դեպքում,վարչական տուգանք:Կարդացեք Պետական վիճակագրության 21 հոդվածը:Հարգանքներով Դ.Արսեն
Խնդրեմ։