Նառա.
Հարգելի Կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնեք.
Ինչպես կատարեմ վերջնահաշվարկը եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 07.08-ով եւ դրանից առաջ 29.03-ից մինչեւ 26.04 գտնվել է հերթական արձակուրդում: Աշխատավարձը կազմել է 45000 դր.:
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Նառա, 07.08-ից գործում է նոր ԱՕ, հետևաբար, դուք չօգտագործած արձակուրդային օրերը պետք է հաշվարկեք աշխատանքային օրերով, միջին ամսեկան աշխատավարձը հաշվարկելիս միջինների մեջ չեք ներառի մարտ և ապրիլ ամիսների նրա եկամուտը, քանի որ դրանք ընդհատվող ամիսներ են(հաշվարկը մի քիչ այլ կլինի, եթե այդ ընդհատվող ամիսներում դուք նրան պարգևատրել եք), միաժամանակ դուք պետք է իմանաք վերջինը որ ժամանակաշրջանի արձակուրդ է օգտագործվել և երբ է ընդունվել աշխատանքի,:Միջին ամսեկանը հաշվարկելուց հետո այն բաժանեք 21-ի և ստացեք միջին օրեկան աշխատավարձը և բազմապատկեք այն աշխատանքային օրերի քանակով, որը հաշվարկել եք որպես չօգտագործած արձակուրդի օրեր: