Արմինե.
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. եթե հաշվապահը թոշակառու է և ազատվելու դիմում է գրել, նա իրեն վերջնահաշվարկ է հաշվել և արձակուրդային։ Սեպտեմբերի 1֊ից չի աշխատելու, բայց ասաց՝ այս սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 2023 թիվ իրեն արձակուրդային է հաշվել։ Ասացեք խնդրեմ՝ արդյո՞ք կարելի է նման բան անել։ Նախապես շնորհակալություն։
Այո, եթե ուներ այդքան արձակուրդ պետք է ազատվի կամ արձակուրդը լրացնելուց հետո, կամ ստանա դրամական հատուցում: Եթե ուզում է արձակուրդը ձգվի մինչև 2023,ապա պետք է այդ մասին նշվի հրամանով:
Եթե աշխատակիցը ունի չօգտագործված արձակուրդային օրեր, ապա այո, կարող է հաշվարկել։
Եթե սեպտեմբերի 1-ից ազատվում է, չի կարող մինչև 2023թ. որևէ ձևակերպում ստանա: Ճշտեք, աշխատած տարիների ընթացքում արձակուրդ գնացել է, թե՝ ոչ, և տվեք վերջնահաշվարկ:
ԱՕ Հոդված 167.
Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը հոդվածը սահմանում է՝
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:
Ըստ այդմ աշխատողը կարող է ունենալ միայն 18 ամիս ժամկետանց արձակուրդ, մնացածը եթե գոյություն ունի, կատարվել է օրենքի խախտմամբ, և վճարվում է որպես վերջնահաշվարկ, արձակուրդ չի տրվում:
Ճշտեք այն ժամանակավատվածները, որի համար հաշվապահը ցանկանում է ստանալ վերջնահաշվարկ, միգուցե կան անճշտություններ: Կարող է ազատման օրը տեղափոխվել մինչև արձակուրդի ավարտի օրը, սակայն դա վերաբերվում է միայն վերևում նշված ժամանակահատվածին: