Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում

Լիանա.

Բարև ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս են հաշվում մինչև երեխայի 3 տարեկանը արձակուրդում գտնվող աշխատողի վերջնահաշվարկը, երբ հաստիքի կրճատում է եղել: Ասեմ, որ աշխատել է 6 ամիս, գնացել երեխայի խնամքի արձակուրդ ու մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը նորից խնամքի արձակուրդ է գնացել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ըստ օրենքի 60 օր առաջ նրան պետք է ծանուցեիք այդ մասին ու վճարեք արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:

Nerses

Հաշվարկվելու է 6 ամսվա համար:

Մարիաննա

Բարև Ձեզ, Լիանա։ Աշխատողը կուտակել է արձակուրդ և՛ աշխատելու 6 ամսվա ընթացքում, և՛ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում (հնգօրյայի դեպքում 8 օր, վեցօրյայի դեպքում 10 օր), չօգտագործված արձակուրդի հատուցումը վճարվում է վերջնահաշվարկ կատարելիս։ Իսկ հաստիքի կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, ինչպես նաև պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Լիանա

Շատ շնորհակալություն, Մարիաննա ջան, իսկ հղիության ու ծննդաբերության արձակուրդի 2 տարին է չէ հաշվվում։ Իմ դեպքում 4 տարի։ Յուրաքանչյուր ամսվա համար 10 օր, թե տարվա համար։